Միջբուհական համագործակցության և DAAD «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2026/2027 ուսումնական
տարվա 2-րդ կիսամյակում 1 ամիս ժամկետով հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս։
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ նոյեմբերի 20-ը։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am