Մեկնարկել է «Կանաչ էներգետիկայի շուկա և ֆինանսներ» («Energy Market and Finance – GrEnFIn») «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրի 2027–2028 ուսումնական տարվա ընդունելությունը։
«GrEnFIn»-ը 24-ամսյա մագիստրոսական ծրագիր է, որի շրջանակում ուսանողները կհավաքեն 120 ECTS կրեդիտ և կստանան երեք գործընկեր համալսարանների կողմից շնորհվող բազմակի դիպլոմ։
Ծրագիրն իրականացվում է եվրոպական երեք համալսարանների համագործակցությամբ՝
Բոլոնիայի համալսարան (Alma Mater Studiorum – Università di Bologna), Իտալիա (ծրագրի համակարգող համալսարան)
Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարան (Ludwig-Maximilians-Universität München), Գերմանիա
Փարիզ Դոֆին համալսարան (Université Paris Dauphine), Ֆրանսիա
Ծրագրի նպատակն է պատրաստել կայուն էներգետիկայի ոլորտի մասնագետներ, որոնք կունենան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ դիմակայելու էներգետիկ անցման և բնապահպանական մարտահրավերներին, ինչպես նաև էներգետիկ ոլորտի փոփոխվող պահանջներին՝ ձևավորելով համապարփակ միջազգային տեսլական։
Ծրագրին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ընտրված լավագույն ուսանողները՝ հնարավորություն ունենալով ուսումնառելու միջազգային և բազմամշակութային միջավայրում։
Դիմելու վերջնաժամկետ՝ 2027 թ. հունվարի 7 (ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների դիմորդների համար)։
Մանրամասն տեղեկությունների և դիմելու կարգին ծանոթանալու համար այցելել ծրագրի պաշտոնական կայքէջ՝ Greening Energy Market and Finance – Erasmus Mundus Joint Master