«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մինհոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2023/2024 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու (6 դասախոս Մինհոյի ՀՀ գործընկեր բուհերից), ինչպես նաև բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների համար 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու համար (3 ուսանող Մինհոյի ՀՀ գործընկեր բուհերից):
Անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ https://bit.ly/3LYk5VN:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 31-ը:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռախոս՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան