«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կտրամադրի կրթաթոշակներ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ վարձավճարների փոխհատուցման նպատակով:
Արդեն իսկ կրթաթոշակի արժանացած ուսանողները պետք է ներկայացնեն հաշվետվություն և ցանկալի է ներկայանալ նոր ծրագրով, որը կնպաստի համապատասխան մարզի զարգացմանը:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է, որ ուսանողը ներկայացնի, թե ինչպես են ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը։
Կրթաթոշակի արժանացած ուսանողները հետագայում պետք է կյանքի կոչեն ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է amarkarov@ysu.am, ani.poghosyan@ysu.am էլհասցեներին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը․
մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման գործում,
ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ միջին որակական գնահատականը (ՄՈԳ), կիսամյակի վարձավճարի չափը՝ ներառյալ զեղչերը,
անձնագիր (գրանցման էջի պատճենը):
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբեր 20-ը: