«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իտալիայի Լ’Աքվիլայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն հումանիտար մասնագիտությամբ ասպիրանտների համար` 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում 1 ամիս ժամկետով հետազոտություններ կատարելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերեն/իտալերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ international@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մայիսի 26-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն PDF
տարբերակով)`
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
5. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը,
6. հետազոտության համաձայնագիր (Learning Agreement for PhD)։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան