«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կորունայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար` 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակում 3-5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Շարժունությունը նախատեսված է Իրավագիտության, Կենսաբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության (իսպաներեն լեզու) ֆակուլտետների ուսանողների համար։
Աշխատանքային լեզուն անգլերեն/իսպաներենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումները էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հունիսի 10-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) - 1:
7. շարժունության մասին տեղեկությունը՝ այստեղ, անգլերեն դասընթացները՝ այստեղ,
8. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը, որի համար անհրաժեշտ է CV-ն և հետազոտական
նախագիծն ուղարկել հետևյալ Էլհասցեին՝ iro@udc.es
8.1 հետազոտության համաձայնագիր (Learning Agreement for PhD students) - 2:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական
մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան