Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի՝ 2025 թ. մայիսի 25-ի թիվ 95/6-Լ հրամանը՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ:
Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա ֆակուլտետի ուղղությանը համապատասխանող գիտական աuտիճան ու կոչում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 3-րդ կետ):
Ֆակուլտետի դեկանն ընտրվելու է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ):
Ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում 2025 թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ին:
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ)՝
դիմում՝ ռեկտորի անունով,
ինքնակենսագրություն (CV),
բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի բնօրինակները,
հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը,
ստորաբաժանման զարգացման հայեցակարգը,
հավակնորդի նախաձեռնությամբ այլ փաստաթղթեր:
Դիմումների ու կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. հունիսի 9 (ներառյալ):
«ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգին» կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://documentation.ysu.am/wp-content/uploads/2023/03/Subdivision.pdf:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանին:
Հեռ.՝ (060) 710 104, (010) 551 824 (ներքին՝ 11-04):
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
26.05.2025 թ.