«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Բուխարեստի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ միջազգայնացման հարցերով զբաղբվող ԵՊՀ վարչական կազմի համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում (հուլիսի 14-18) վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով։
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի international@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Training KA131-KA171)
2. անձնագրի պատճեն,
3. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական
մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան (mnatsakanyan@ysu.am)
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):