«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մեսսինայի համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ պրոֆեսորադասախոսական համակազմի այն ներկայացուցիչների համար, որոնք զբաղվում են անձի հոգեբանության, ինչպես նաև մշակութային մարդաբանության՝ ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտական թեմային անմիջապես առնչվող խնդիրներով՝ 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով։
Աշխատանքային լեզուն անգլերեն/ իտալերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի էլեկտրոնային տարբերակով դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հունիսի 15-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր (Mobility Agreement):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան