Մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամառային դպրոցի 2025 թ․ ծրագրի հայտադիմումների ընդունելությունը։
Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն նաև Հայաստանի ուսանողները և այս տարվա շրջանավարտները։
Ամառային դպրոցը կկայանա Վրաստանում ս․թ․ օգոստոսի 11-15-ը։ Դպրոցին կմասնակցեն երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից։
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ ս․թ․ հուլիսի 15։
Դիմելու և հավելյալ տեղեկություններ ստանալու համար անցե՛ք հետևյալ հղումով։