Հայտնում ենք, որ առաջիկայում մեկնարկելու է հունգարերենի անվճար դասընթաց։
Հունգարագիտական դասընթացների շրջանակում մասնակիցները ոչ միայն կսովորեն նոր լեզու, այլև կծանոթանան Եվրոպական միությանը և Վիշեգրադի չորս երկրներին՝ Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան։ Վերոնշյալ ոլորտի մասնագետները քիչ են, ուստի սա լավագույն հնարավորություն է՝ դառնալու եզակի մասնագետ։
Դասընթացի շրջանակում ձեռք բերված գիտելիքները կօգնեն ընտրել հետազոտական այնպիսի թեմա, որը կնպաստի ակադեմիական և մասնագիտական առաջխաղացմանը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Մանրամասները՝ այստեղ։