«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Ֆիզիկայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու կամ կարճաժամկետ պրակտիկա անցնելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեով:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Erasmus+», «GRENOBLE INP»:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 30-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ Europass ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies KA171)
Անգլերենով դասընթացների ցանկը՝ ըստ դպրոցների.
Phelma : https://phelma.grenoble-inp.fr/en/studies/engineering-degree
Ense3 : https://ense3.grenoble-inp.fr/en/study-at-ense3/exchange
Pagora : https://pagora.grenoble-inp.fr/en/education/exchange-student-courses-in…
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան (h.mkrtchan@ysu.am)