«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտների համար՝ 2025/2026 ուստարում հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեի միջոցով: Նամակի վերնագրի դաշտում խնդրում ենք նշել ERASMUS+, UCLouvain:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 30-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ասպիրանտների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով):
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. դիպլոմի պատճեն,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր/հետազոտական պլան (Learning Agreement for Studies):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am