ԵՊՀ բիզնես ինկուբատորում մեկնարկում է «Mini MBA» ծրագիրը, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով և ցանկանում են տեսնել, թե ինչպես կարող են իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնես-նախագծերի՝ շարունակելով զբաղվել իրենց գիտական հետազոտություններով։
Ծրագրին դիմելու հնարավորություն ունեն բոլոր դասախոսները, ուսանողները, ասպիրանտները և հետազոտողները:
Լավագույն մասնակիցները կստանան հավաստագրեր, ֆինանսական աջակցություն և փորձագիտական մենթորություն։
Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.ysu.am/sitesection-611/63427։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով:
Դասերը կմեկնարկեն ս․թ․ հոկտեմբերի 15-ից։