Տյումենի պետական համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակում նախատեսել է շարժունություն ԵՊՀ ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր Է:
Ուսանողներին տրամադրվում է կացարան, իսկ ծրագրի հետ կապված մյուս բոլոր ծախսերը հոգում է ուսանողը:
Դիմորդներն իրենց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները՝ ԱԱՀ, ծննդյան ամսաթիվ, մասնագիտություն, էլhասցե, պետք է ուղարկեն ԵՊՀ միջազգային կապերի բաժնի ruzanna.yeganyan@ysu.am էլհասցեին:
Համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել հետևյալ կայքէջում:
Կոնտակտներ
Ծրագրի համակարգող՝ Ռ. Եգանյան
Էլհասցե՝ ruzanna.yeganyan@ysu.am