«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը (ՌԴ, Մոսկվա) միջբուհական համագործակցության շրջանակում նախատեսել է շարժունություն ԵՊՀ ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի B2 կամ ռուսերենի C1 մակարդակի իմացությունը պարտադիր Է:
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ուսանողը:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն ռուսերեն կամ անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV),
3. մոտիվացիոն նամակ,
4. 3x4 չափսի լուսանկար,
5. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված Միջազգային կապերի բաժնի կողմից),
6. երաշխավորագիր (ֆակուլտետի կողմից),
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement),
8. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (անգլերենով ուսանելու դեպքում),
9. ռուսերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (ռուսերենով ուսանելու դեպքում):
Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել կայքէջ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 30-ն է:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի ruzanna.yeganyan@ysu.am էլհասցեի միջոցով:
Ծրագրի համակարգող՝ Ռ. Եգանյան: