«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Փարիզ Սիտե համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Միջազգային հարաբերությունների, Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում խնդրում ենք նշել ERASMUS+, Paris cite):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 8-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն
ֆրանսերեն, PDF տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies KA171),
7. ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական:
Փարիզ Սիտե համալսարանում անգլերեն, ֆրանսերեն դասավանդվող առարկաների ցանկը՝ կից:
Ծրագրի վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպումը Փարիզ Սիտե համալսարանի ներկայացուցիչների հետ տեղի է ունենալու ս․թ․ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին։
Հանդիպման հղումը՝ https://u-paris.zoom.us/j/87035588097?pwd=ey5DNQyXbenIiZFz4MaX5tTHdfaoII.1
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան