DAAD արևելյան գործընկերության շրջանակում ԵՊՀ-ի և Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված միջբուհական պայմանագրով նախատեսվում է շարժունություն Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում մեկ շաբաթ ժամկետով դասախոսությամբ հանդես գալու նպատակով:
Անգլերենի կամ գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով փոխհատուցվում է ճանապարհածախսը (750 եվրոյի սահմաններում), ինչպես նաև տրամադրվում է օրապահիկ (89 եվրոյի չափով):
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 2-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն` PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)` «Europass» ձևաչափով,
3. դասախոսության նկարագրություն/պլան,
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. հրավեր Գրայֆսվալդի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.` (+374 10) 554 641 (ներքին` 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան