Միջբուհական համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի կամ անգլերենի առնվազն B2/C1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ (ամսական 992 եվրոյի չափով): Ավիատոմսերի գումարը չի փոխհատուցվում:
Մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել համալսարանի կայքէջում։
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 10-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն կամ գերմաներեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. գերմաներենի կամ անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ:
Հումբոլդտի համալսարանում առաջարկվող դասընթացներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան