«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ ուսանողների համար (սոցիալական գիտությունների բնագավառում սովորող)` 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեի միջոցով: Նամակի վերնագրի դաշտում խնդրում ենք նշել Erasmus+, Sciences Po:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 4-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)`
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. ֆրանսերենի կամ անգլերենի իմացությունը հաստատող վկայական:
Առդիր՝ տեղեկատվական թերթիկ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան: