«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Ժիրոնայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտուրայի ուսանողների համար` 2025-20226 ուստարվա 2-րդ կիսամյակում 4 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենը կամ իսպաներենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 1-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)`
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
4. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների համար՝ դիմել ֆակուլտետ՝ ուղարկելով CV և հետազոտական աշխատանքի պլանը):
5․ շարժունության համաձայնագիր (Mobility Agreement) ասպիրանտների համար։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան