Ինդոնեզիայի պետական համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակում նախատեսել է շարժունություն ԵՊՀ ուսանողների համար՝ 2025-2026 ուստարում ուսանելու նպատակով:
Անգլերենի իմացությունը պարտադիր Է:
Ուսանողներն ազատվում են վարձավճարից, կեցության ծախսերը ևս կարող են փոխհատուցվել հրավիրող համալսարանի կողմից՝ 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
Անհրաժեշտ այլ տեղեկություններ և փաստաթղթերի ցանկը հնարավոր է գտնել այստեղ։
Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել PDF տարբերակով, անգլերենով և ուղարկել հետևյալ էլհասցեին՝ ani.poghosyan@ysu.am։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 9։
Համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել հետևյալ կայքէջում։
Կոնտակտներ
Ծրագրի համակարգող՝ Անի Պողոսյան
Էլհասցե՝ ani.poghosyan@ysu.am