Երևանի պետական համալսարանում կրկին մեկնարկում է լիտվերենի դասընթացը։
Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես սկսնակներ, այնպես էլ լիտվերենի բազային իմացությամբ մասնակիցներ։
Դասընթացը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 20-ից:
Դասընթացը կվարի Լիտվայից ժամանած մասնագետը ԵՊՀ գրադարանի մասնաշենքում (5-րդ հարկ)։
Դասերը կանցկացվեն շաբաթական երկու անգամ: Օրերն ու ժամերը կարձանագրվեն տեղում։
Դասընթացի ամսավճարը կազմում է 5000 ՀՀ դրամ, իսկ ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ 2000 ՀՀ դրամ:
Կոնտակտներ
  Ցանկացողները կարող են մասնակացության հայտն ուղարկել ani.poghosyan@ysu.am էլհասցեին: