«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի ուսանողների համար` 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն իսպաներեն/անգլերենն է:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավորր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլհասցեի միջոցով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)․
1․ անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր՝թարգմանված և հաստատված Միջազգային կապերի բաժնի կողմից,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6․ տեղեկանք՝ լեզվի իմացության վերաբերյալ (մանրամասն տեղեկությունը՝ այստեղ),
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
8․ առարկաների ցանկը՝ հետևյալ կայքէջում։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան
Էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am