Միջբուհական համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոնստանցի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ (ամսական՝ 934 եվրո), սակայն չի հոգում ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություն համալսարանի մասին կարելի է գտնել հետևյալ կայքէջում, իսկ առաջարկվող դասընթացների ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեի միջոցով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. հոկտեմբերի 20-ը՝ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies, KA171):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան