Սանկտ-Պետերբուրգի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը» միջբուհական համագործակցության շրջանակում նախատեսել է շարժունություն ԵՊՀ ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի (B2)/ռուսերենի (C1) մակարդակի իմացությունը պարտադիր Է:
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ուսանողը:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն ռուսերեն/անգլերեն՝ PDF տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV),
3. մոտիվացիոն նամակ,
4. 3x4 չափի լուսանկար,
5. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված միջազգային կապերի բաժնի կողմից),
6. երաշխավորագիր (ֆակուլտետի կողմից),
7. ուսումնառության համաձայնագիր (learning agreement),
8. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (անգլերենով ուսանելու դեպքում),
9. ռուսերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (ռուսերենով ուսանելու դեպքում)։
Մանրամասն տեղեկություններն առկա են հետևյալ կայքէջում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. նոյեմբերի 10:
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնի ruzanna.yeganyan@ysu.am էլհասցեի միջոցով։
Ծրագրի համակարգող՝ Ռ. Եգանյան: