«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Հռոմի միջազգային հետազոտությունների համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար (տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բնագավառներում)` 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում մինչև 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերեն/ իտալերեն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի mnatsakanyan@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. նոյեմբերի 9՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ Europass ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
6.1․ առարկաների ցանկը հնարավոր է գտնել այստեղ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան