«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Պալացկու համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Քաղաքագիտության ամբիոնի դասախոսների համար (հիմնական կազմ)` 2025/2026 ուստարում 1 շաբաթ դասավանդելու նպատակով (8 ժամ):
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել ERASMUS+, Palacky:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. նոյեմբերի 10՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ,
6. մոտիվացիոն նամակ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրին համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան