«Մաքս Վեբեր» հիմնադրամի (Արևելյան Եվրոպա) Վրաստանի մասնաճյուղը, աջակցելով Հարավային Կովկասի և Գերմանիայի գիտահետազոտական ոլորտների միջև ակադեմիական փոխանակման և համագործակցության զարգացմանը, տրամադրում է կրթաթոշակ՝ պատմության և հարակից գիտակարգերի ուղղությամբ 1-3 ամիս հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Հետազոտական կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ նոյեմբերի 15-ը։
Դիմում-հայտը լրացնելու, ինչպես նաև կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։