«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Ռիգայի կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների համար (հիմնական կազմ)` 2025-2026 ուստարում մեկ շաբաթ դասավանդելու նպատակով (8 ժամ):
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Առավել մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեի միջոցով: Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել ERASMUS+, EKA:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ.դեկտեմբերի 1-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ Europass ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching), (թեմա, նկարագիր,շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր նամակ,
6. մոտիվացիոն նամակ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան