«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոտ դ’Ազուր համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ միջազգային հարաբերությունների, իրավագիտության, եվրոպական լեզուների և հաղորդակցության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների, եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողների և ասպիրատների համար` 2026 թվականի հուլիսի 6-24-ը լիդերության թեյամով ամառային դպրոցի մասնակցելու նպատակով։
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով երեքշաբաթյա կացության համար դրամաշնորհառուներին տրամադրվում է 1498 եվրո, ինչպես նաև 530 եվրո ճանապարհածախս։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե` h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում խնդրում ենք նշել Erasmus+, Côte d'Azur):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (բակալավրիատի/մագիստրատուրայի դիպլոմի պատճեն՝ հաստատված Միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6․ անգլերենի իմացությունը հաստատող վկայական:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան (h.mkrtchan@ysu.am)