Երևանի պետական համալսարանը պաշտոնապես միացել է «Eurasia-Pacific Uninet» («EPU») ակադեմիական ցանցին, որը միավորում է Ավստրիայի, Հարավային Կովկասի, Միջին Ասիայի, Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի առաջատար բուհերն ու գիտական կենտրոնները։
2000-ին հիմնադրված «EPU»-ն համակարգում է Ավստրիայի միջազգային կրթական գործակալությունը (OeAD), ֆինանսավորում է Ավստրիայի կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունը (BMBWF):
«EPU»-ի նպատակներն են՝
զարգացնել ակադեմիական համագործակցությունը Ավստրիայի համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ,
խթանել համատեղ հետազոտությունները, հետազոտահեն ուսուցումը, արվեստի և տեխնոլոգիական նախաձեռնությունները,
ապահովել գիտնականների, դասախոսների և ուսանողների շարժունությունը,
ձևավորել երկարաժամկետ գործընկերություններ, որոնք կարող են վերածվել միջազգային մեծ ծրագրերի հայտերի։
«EPU»-ի մասին՝ այստեղ:
«EPU»-ի գործընկերների ցանկը՝ այստեղ:
«Seed Funding» և «Kick-Starter» ծրագրերի մրցույթ (5.000 – 20.000 եվրո)
ԵՊՀ–ն՝ որպես նոր անդամ, կարող է դիմել «EPU»-ի ամենամյա փոքր դրամաշնորհային ծրագրին: Այն տրամադրում է 5.000–20.000 եվրո ֆինանսավորում։ Այդ միջոցները նախատեսված են՝
կարճաժամկետ հետազոտական այցերի (ԵՊՀ <-> Ավստրիա),
համատեղ նախնական հետազոտությունների և փորձնական նախաձեռնությունների,
միջազգային խոշոր ծրագրերի հայտերի նախապատրաստման (Horizon Europe, Erasmus+, APPEAR և այլն),
գործընկերային կապերի ստեղծման և ամրապնդման համար։
Կարող են դիմել ԵՊՀ բոլոր ֆակուլտետները, ամբիոնները, գիտական կենտրոնները, լաբորատորիաները և անհատ դասախոսները՝ «EPU» ցանցի ավստրիական գործընկեր հաստատության հետ համատեղ։
Նախագիծը պետք է ներկայացվի փոխադարձ համագործակցության հիման վրա։
Դիմելու ուղեցույցներն ու անհրաժեշտ այլ մանրամասները՝ այստեղ: