«Խոստում» հայկական ինստիտուտը տրամադրում է դրամաշնորհներ ասպիրանտների համար։
Դրամաշնորհը տրվում է հայագիտական (հայոց լեզու, գրականություն և պատմություն), ներառյալ՝ հասարակագիտական, բնագիտական, կենսաբանական, առողջապահական, հումանիտար, երաժշտական, արվեստի, ինժեներական և պետական քաղաքականության ուղղվածությամբ մասնագիտացած ասպիրանտներին, որոնց ուսումնասիրության մեջ առկա է հետազոտական հստակ ուղղվածություն կամ ուղիղ առնչություն Հայաստանի/հայերի հետ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. փետրվարի 1-ը։
Հավելյալ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։