2026 թվականի հունիս/հուլիս ամիսներին Երևանում կայանալիք ամառային դպրոցը կհամախմբի ուսանողների Շվեյցարիայից և Հայաստանից: Ամառային դպրոցի շրջանակում կկազմակերպվեն կրթական ու ինտերակտիվ միջոցառումներ, որոնց նպատակը մասնակիցներին Եվրասիայի ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի և հարևան երկրների քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու և տեսակետներ փոխանակելու հնարավորություն տալն է:
Դասախոսություններով հանդես կգան ԵՊՀ, Ֆրիբուրգի, Ցյուրիխի, Բեռնի համալսարանների պրոֆեսորներ։
Ամառային դպրոցը շվեյցարական և հայկական համալսարանների միջև սոցիալական, քաղաքական և մշակութային ուսումնասիրությունների ոլորտում համագործակցության և փոխանակման ծրագրի բաղկացուցիչ մաս Է։
Անգլերենի լավ իմացությունը պարտադիր է։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի մրցութային կարգով, ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Ամառային դպրոցի դիմումներն ընդունվում են alex.agadjanian@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի մարտի 1-ը։
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- ինքնակենսագրական (CV) (մեկ էջի սահմանում)
- մոտիվացիոն նամակ (մինչև 200 բառ)