«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բրատիսլավայի տնտեսագիտության համալսարանի (Սլովակիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ «Գործարարություն և վարչարարություն», «Տնտեսական դիվանագիտություն», «Ֆինանսներ և հարկեր», «Ակտուարական գիտություն», «Կառավարում կամ մարքեթինգ» մասնագիտություններով 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով։
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում mnatsakanyan@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 4-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 60) 710 238 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան