«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Նովա Գորիցա համալսարանի (Սլովենիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն «Ֆիզիկա» մասնագիտությամբ ուսանողների համար՝ 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում 3 ամիս ժամկետով վերապատրաստում/պրակտիկա անցնելու նպատակով։
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հունվարի 30-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. դիմում-հայտ,
2. անձնագրի պատճեն,
3. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
4. մոտիվացիոն նամակ,
5. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված Միջազգային կապերի բաժնի կողմից),
6. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան