Գերմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ուսանողների համար կազմակերպվում են գերմաներենի անվճար դասընթացներ (A2, B2 մակարդակների), որոնց շրջանակում կդասավանդի Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) դասախոս Յոհաննես Գերեոնսը։
Դասընթացներին մասնակցելու հնարավորություն ունեն այն ուսանողները, որոնք ունեն գերմաներենի A1 կամ B1 մակարդակի իմացություն և ցանկանում են բարելավել իրենց հաղորդակցական հմտությունները լեզվակրի օգնությամբ։
A2 մակարդակի գերմաներենի դասընթացը կմեկնարկի ս․թ․ փետրվարի 17-ին։
Դասընթացը կանցկացվի շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին՝ ժամը 14։30-16։00-ն, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 517 լսարանում։
B2 մակարդակի գերմաներենի դասընթացը կմեկնարկի ս․թ․ փետրվարի 19-ին։
Դասընթացը կանցկացվի շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին՝ ժամը 14։30-16։00-ն, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 517 լսարանում։
Մասնակցելու համար գրանցումը պարտադիր չէ։
Նշենք, որ դասընթացի առնվազն 80%-ին մասնակցելու պարագայում ուսանողները կստանան մասնակցության վկայական։
Հարցերի դեպքում կապ հաստատել Յոհաննես Գերեոնսի հետ (էլհասցե՝ j.gereons@ysu.am)։