«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար, որոնք զբաղվում են քրիստոնեական հայ միջնադարյան մշակույթի ուսումնասիրությամբ՝ առնչվող ծրագրի շրջանակում հետազոտվող համապատասխան թեմային: Շարժունության ծրագիրը կիրականացվի 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում 2 շաբաթ ժամկետով՝ 16 ժամ դասախոսություն կարդալու համար։
Աշխատանքային լեզուն անգլերեն/ իտալերենն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե mnatsakanyan@ysu.am): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 25-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն)`
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ Europass ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր (Mobility Agreement),
4. տեղեկանք աշխատավայրից,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ։
Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան