«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բելաստոկի համալսարանի (Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում առնվազն 8 ժամ դասախոսությամբ հանդես գալու նպատակով:
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 16-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն և pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր (դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching/traning)) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան