«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լորենի համալսարանի Մին Նանսի դպրոցի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ մագիստրատուրայի ուսանողների համար` 2026/2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու/պրակտիկա անցնելու նպատակով:
Ֆրանսերենի/անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե` h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, MinesNancy):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մարտի 2-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով (ներառյալ՝ լուսանկար),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for StudiesKA171),
8. ֆրանսերենի/անգլերենի իմացությունը հաստատող վկայական։
Օտար լեզվով դասընթացների ցանկը՝ https://www.joinminesnancy.com/course-catalogue
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան