Երևանի պետական համալսարանը հրավիրում է համագործակցության համակարգային մտածողությամբ, վերլուծական հմտություններով և շրջանավարտների հետ աշխատանքների համակարգման ու զարգացման գործընթացներով հետաքրքրված մասնագետի՝ համալրելու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի թիմը։
Աշխատանքի պայմաններ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 36 ժամ
Դրույքաչափ՝ լրիվ դրույք
Աշխատանքի վայր՝ Երևան, Ալեք Մանուկյան 1
Պաշտոնի նպատակը
Ապահովել ԵՊՀ շրջանավարտների գծով կենտրոնի տվյալների հավաքագրումը, կառավարումը և վերլուծությունը, հաղորդակցական և համագործակցության զարգացման աշխատանքները՝ նպաստելով համալսարանի և շրջանավարտների միջև կապերի ամրապնդմանը, տվյալահենք որոշումների կայացմանը, ինչպես նաև շրջանավարտների ներգրավվածության և կարիերային հետագծի մշտադիտարկման արդյունավետության բարձրացմանը։
Պարտականությունները կատարվում են կենտրոնի թիմի և ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ։
Հիմնական պարտականություններ
Հավաքագրել, պահպանել և պարբերաբար թարմացնել շրջանավարտների տվյալների բազան, ինչպես նաև բարելավել տվյալների կառավարման և հավաքագրման մեխանիզմները։
Կատարել տեղական և միջազգային շրջանավարտների քարտեզագրում՝ նրանց մասնագիտական, ոլորտային և աշխարհագրական առանձնահատկությունների հիման վրա։
Առկա տվյալների հիման վրա կատարել պարբերական վերլուծություններ՝ ներառյալ շրջանավարտների ներգրավման, ակտիվության, կարիերային հետագծի և այլ ուղղությունների գնահատումը, ներկայացնել վերլուծական զեկույցներ։
Շրջանավարտների գոհունակության և հետադարձ կապի ապահովման նպատակով պարբերաբար անցկացնել հարցումներ, ամփոփել արդյունքները և դրանց հիման վրա ներկայացնել շրջանավարտների հետ աշխատանքի բարելավման առաջարկներ։
Նույնականացնել շրջանավարտների ներգրավման և ցանցի ակտիվացման նոր հնարավորությունները և աջակցել դրանց իրականացման համար տարբեր ձևաչափերի և նախաձեռնությունների մշակմանը։
Կազմակերպել և/կամ համակարգել շրջանավարտների գծով համահամալսարանական, ֆակուլտետային և ցանցային միջոցառումները, հավաքագրել դրանց վերաբերյալ տվյալները և ամփոփել արդյունքները։
Աջակցել շրջանավարտների և աշխատաշուկայի միջև կապերի ընդլայնմանը՝ կրթագիտական ստորաբաժանումների և գործընկերների հետ համագործակցության նոր ձևաչափերի մշակման և համակարգման միջոցով։
Շրջանավարտների հետ ապահովել պարբերական հաղորդակցություն առցանց և անցանց եղանակներով՝ առկա հնարավորությունների վերաբերյալ նրանց իրազեկման, սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվական նյութերի պատրաստման և տարածման, ինչպես նաև հաղորդակցական այլ ձևաչափերի կիրառման եղանականերով։
Ապահովել այլ ստորաբաժանումների հետ շրջանավարտներին առնչվող հաղորդակցության և փաստաթղթաշրջանառության ամբողջական գործընթացի ժամանակին, պատշաճ ու սահմանված ընթացակարգերին համապատասխան կազմակերպում։
Իրականացնել կենտրոնի կանոնադրությամբ և աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ՝ ղեկավարի հանձնարարությամբ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, հանրային քաղաքականությունների, կառավարման և հարակից այլ ոլորտներում (մագիստրոսի աստիճանը ցանկալի է),
առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում,
տվյալների հավաքագրման, մշակման, կառավարման և վերլուծության հմտություններ՝ ներառյալ տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,
տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության և ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային և թվային գործիքների արդյունավետ կիրառման կարողություն («Microsoft Office» և «Google Workspace»),
հարցումների նախագծման և արդյունքների նախնական վերլուծության հմտություններ («Google Forms», «SurveyMonkey» կամ համարժեք այլ գործիքների կիրառման փորձ (օրինակ՝ «Canva» կամ համարժեք այլ գործիքներ),
էլեկտրոնային և տվյալահենք հաղորդակցման, ինչպես նաև տեղեկատվության վիզուալ ներկայացման հմտություններ և համապատասխան գործիքների կիրառման փորձ,
հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
վերլուծական մտածողություն, խնդիրների նկատմամբ համակարգային և կառուցվածքային մոտեցում,
նոր գործիքներ, ծրագրեր և մեթոդներ սովորելու և կիրառելու պատրաստակամություն տվյալների հավաքագրման, վերլուծության և հաղորդակցման գործընթացներում,
թիմային աշխատանքի, նախաձեռնողականության և արդյունավետ հաղորդակցության բարձր կարողություններ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) hr@ysu.am հասցեին՝ վերնագրի դաշտում (subject) պարտադիր նշելով հաստիքի անվանումը` «Շրջանավարտների հետ տարվող աշխատանքների պատասխանատու»:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Դիմելու վերջնաժամկետ՝ ս․թ․ փետրվարի 16։