«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Բոննի համալսարանների (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի և/կամ անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 26-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (KA 171, Learning Agreement for Studies)
7. անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS, TestDaF, onDaF, Goethe-Zertifikat և այլն պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ակադեմիական տեղեկանքի հիման վրա Միջազգային կապերի բաժնից ստացված համապատասխան փաստաթուղթ, եթե ակադեմիական տեղեկանքում առկա է վերջնական գնահատմամբ արդյունք տվյալ լեզվից, այսինքն՝ գնահատական և ոչ ստուգարք):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am)