Միջազգային հետազոտությունների դպրոցում (Տրենտոյի համալսարան, Իտալիա) հայտարարվել է ընդունելություն մագիստրոսական երկու կրթական ծրագրերի համար։ Դրանք են՝
Միջազգային անվտանգության հետազոտություններ մագիստրոսական ծրագիրը (International Security Studies – MISS), որն իրականացվում է Սանտ Աննա բարձրագույն կրթության և առաջադեմ ուսումնասիրությունների դպրոցի (Պիզա, Իտալիա) հետ համատեղ
Եվրոպական և միջազգային հետազոտություններ մագիստրոսական ծրագիրը (European and International Studies – MEIS)։
Երկու ծրագրերի դասավանդման լեզուն անգլերենն է։
2026-2027 ուսումնական տարվա համար Տրենտոյի համալսարանը տրամադրում է՝
2 կրթաթոշակ՝ «Միջազգային անվտանգության հետազոտություններ» մագիստրոսական ծրագրի համար,
2 կրթաթոշակ՝ «Եվրոպական և միջազգային հետազոտություններ» մագիստրոսական ծրագրի համար։
Յուրաքանչյուր կրթաթոշակի արժեքը տարեկան 7.200 եվրո է։ Բացի այդ՝ կիրառվում է համալսարանական վարձավճարներից ազատում մեծ թվով ուսանողների նկատմամբ՝ ըստ ընդունելության վարկանիշում ստացած միավորների:
Մանրամասն տեղեկությունների համար անցնել հետևյալ հղումներով՝