Շվեդական ինստիտուտն առաջարկում է կրթաթոշակներ արտասահմանցի մասնագետների համար՝ շվեդական համալսարաններում մագիստրոսական ծրագրերով սովորելու նպատակով։
Շվեդական ինստիտուտի կրթաթոշակային առաջարկը ներառում է.
- ուսման վարձի ամբողջական փոխհատուցում,
- ամսական աջակցություն կեցության համար,
- ճանապարհածախսի աջակցություն,
- միջազգային մասնագիտական ցանցի անդամակցություն:
Ծրագրի մանրամասներին և դիմումի կարգին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով: