«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Մալագայի, Կադիսի և Հուելվայի համալսարանների (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում կամ 2026/2027 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Աշխատանքային լեզուն անգլերեն/իսպաներենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մարտի 8-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով՝ ստորագրված ընդունող բուհի կողմից (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն)։
Բուհերի համակարգողների կոնտակտները՝ ստորև․
Մալագայի համալսարան՝ International Relations Office - Mobility Coordinators - University of Malaga
Կադիսի համալսարան՝ https://internacional.uca.es/visiting-professors-2025-26/
Հուելվայի համալսարանի դեպքում խնդրում ենք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեի միջոցով՝ drinter09@sc.uhu.es
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 60) 710 238 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան