«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բորդո Մոնտեն համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Ռուս բանասիրության ֆակուլտետների ուսանողների համար` 2026/2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Ֆրանսերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը և անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել ERASMUS+ , Bordeaux Montaigne):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 2-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն
անգլերեն, PDF տարբերակով)`
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր՝ հաստատված Միջազգային կապերի բաժնի կողմից,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies KA171),
7. ֆրանսերենի և անգլերենի իմացությունը հաստատող վկայականներ:
Օտար լեզվով դասընթացների ցանկը՝ https://www.u-bordeaux-montaigne.fr/en/study/application/exchange-progr…
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան