«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Հռոմի միջազգային հետազոտությունների համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Տնտեսագիտության և կառավարման և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար` 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում մինչև 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերեն/իտալերեն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 15-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսմումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
6․1 առարկաների ցանկը հնարավոր է գտնել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան
Էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am