Բրեշիայի համալսարանը տրամադրում է 17 կրթաթոշակ 2026-2027 ուստարվա համար։
Կրթաթոշակները տրամադրվում են 2 տարի տևողությամբ և նախատեսված են ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար, որոնք՝
ունեն առնվազն երեք տարի տևողությամբ բակալավրի աստիճան,
բարձրագույն կրթությունը ստացել են ԵՄ-ից դուրս երկրներում,
մտադիր են ընդունվել մագիստրոսի կրթական ծրագրերից մեկում, որոնք ներկայացված են Հավելված 1-ում (Annex 1)։
Մրցույթին մասնակցելու մանրամասները, ծրագրերի ցանկը և դիմումի պայմանները ներկայացված են պաշտոնական փաստաթղթերում։