«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողների համար` 2026/2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու կամ կարճաժամկետ պրակտիկա անցնելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Առավել մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել Erasmus+, GRENOBLE INP):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 9՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)`
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ Europass ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for StudiesKA171):
Անգլերենով դասընթացների ցանկը, ըստ դպրոցների, ստորև՝
Phelma: https://phelma.grenoble-inp.fr/en/studies/engineering-degree
Ense3: https://ense3.grenoble-inp.fr/en/study-at-ense3/exchange
ESISAR: կից
Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ +374 10 554 641 (ներքին 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան (h.mkrtchan@ysu.am)