Մեկնարկել է դիմումների ընդունումը 2026 թվականի «Panmure House» մրցանակի համար, որի շրջանակում տրամադրվում է 75 000 ԱՄՆ դոլար՝ աջակցելու համարձակ և բարձր ազդեցություն ունեցող նորարարական երկարաժամկետ հետազոտությունների կատարումը։
Մրցույթին դիմելու հնարավորություն ունեն բոլոր ոլորտների ակադեմիկոսները։ Մասնավորապես խրախուսվում են միջգիտակարգային, ինչպես նաև երիտասարդ հետազոտողները (թեկնածուական ատենախոսությունը 3–15 տարի առաջ պաշտպանածները)։
Նշենք, որ մասնակցելու համար պահանջվում է երաշխավորագիր։
Դիմելու վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 28-ը՝ ժամը 17:00-ն (BST)։
Հաղթողը կներկայացնի իր հետազոտությունը Էդինբուրգում՝ «Panmure House»-ում։
Մանրամասներին և դիմումի ձևին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Հարցերի դեպքում կապ հաստատել panmurehouse@hw.ac.uk էլհասցեի միջոցով։